Մատչելիության հղումներ

AFI Life Achievement մրցանակը այս տարի շնորհվել է Նիկոլ Քիդմանին


Հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանը
Հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանը

Հոլիվուդյան աստղ Նիկոլ Քիդմանն արժանացել է ամերիկյան ֆիլմ ինստիտուտի տնօրենների խորհրդի կողմից 1973 թվականից հիմնադրված ամենամյա մրցանակին (AFI Life Achievement), որը անհատներին շնորհվում է իրենց կյանքի ընթացքում ֆիլմերի ու հեռուստատեսության միջոցով ամերիկյան մշակույթը հարստացնելու համար։

Ծագումով Ավստրալիայից 56-ամյա Քիդմանն այդ տարիքում մրցանակին արժանացած քչերից մեկն է, սովորաբար այն ստացել են ավելի մեծահասակ բազմավաստակ անհատները։ Անցած շաբաթ օրը մրցանակը ստանալու համար նա ժամանել էր Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոն, որտեղ հարյուրավոր երկրպագուներ ծափերով դիմավորել են նրան։

«Ես հոգով վայրի եմ, այնպես որ ցանկանում եմ տեսնել աշխարհը, սիրում եմ ճամփորդել։ Ես ցանկանում եմ աշխատել տարբեր մշակույթի և երկրների մարդկանց հետ։ Ցանկանում եմ աշխարհի մի մասը լինել և կշարունակեմ դա անել մինչև իմ մահվան օրը»,- ասել է Քիդմանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG